Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացվում են միջոցառումներ նվիրված Վրաստանի անկախության օրվան: Այս տարի տոնի հիմնական թեման է Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը»- ն է:
Արարողությունը սկսվեց Ազատության հրապարակում ավելի քան 300 նորակոչիկների զինվորական երդմամբ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորեցին ժողովրդին և զինված ուժերին Անկախության օրվա առթիվ: Ցուցադրվեց նաև զինտեխնիկան:
Ըստ Գիորգի Կվիրիկաշվիլիի չկա ավելի մեծ պատիվ, քան հայրենիքի անվտանգության ապահովումը: Հենց այսպիսի խոսքերով վարչապետը դիմեց զինծառայողներին: Գիորգի Կվիրիկաշվիլին նաև շնորհակալություն հայտնեց միջազգային առաքելություններին մասնակցող զինվորականներին: Վարչապետը նաև նշեց, որ այսօր Վրաստանը ավելի շատ ինքնանվիրվածության կարիք ունի: Հենց այդ ճանապարհով պետությունը կդառնա ավելի ուժեղ:
Հարկ է նշել, որ Վրաստանի Անկախության օրը նաև նշվում է աշխարհի տարբեր մայրաքաղաքներում: Տարբեր երկրներում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը տոնում է այս օրը տարբեր միջոցառումներով:
Լուսինե Աստոյան