Երևանյան փողոցում գտնվող 53 (ա) շենքի բակում, որտեղ յուրաքանչյուր անձրևից հետո «արհեստական ծով» է գոյանում, և բնակիչները ստիպված են բակով ոչ թե քայլել, այլ «լողալ», կկառուցեն ջրահեռացման համակարգ: Դրա համար տեղական բյուջեն հատկացրել է 5944 լարի:
Երևանյան փողոցում գտնվող 53 (ա) շենքի բնակիչների խնդիրը երկար տարի է գոյություն ունի: Խնդիրն ի հայտ է եկել 6 տարի առաջ՝ բակի ասֆալտապատումից հետո: Ասֆալտապատումը կատարվել է առանց ջրահեռացման համակարգի, և քանի որ բակը փողոցամասից ցածր է, ջուրը կուտակվում է ստեղծելով «արհեստական ծով» և թափվում շենքի նկուղ, շենքի հիմքն էլ ներքաշում է անձրևաջրերը: Խոնավությունը շենքի բնակիչների համար դարձել է մշտական մտահոգության առիթ:
Հորդառատ անձրևների ժամանակ բազմահարկ շենքի բնակիչները չեն կարող տեղաշարժվել բակով, իսկ մի շքամուտքի բնակիչները չեն կարող նույնիսկ մտնել իրենց տներ, եթե անձրևի ժամանակ շենքից դուրս են գտնվում, կամ եթե տանն են, ապա չեն կարող շենքից դուրս գալ:
Բարձրահարկ շենքերի բնակիչները պահանջում են չորացնել «Երեւանյան ծովը»
Արհեստական ծով երկար սպասված մաքրության փոխարեն
Այս տարի իշխանությունները որոշեցին բակում ջրահեռացման համակարգ կառուցել: Արդեն կայացել է աշխատանքների տենդերը: «Գոլդ 777» ՍՊԸ-ն այն շահել է 5944 լարիի չափով: Ներկայումս նախապատրաստվում են տենդերային փաստաթղթերը: