Վրաստանի ճանապարհներով երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս, Գուդաուրի-Կոբի և Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի տեղամասերում տեղաշարժը սահմանափակ է:
Վրաստանի միջքաղաքային ճանապարհների երկու տեղամասերում, ելնելով անվտանգությունից, մտցվել է սահմանափակ տեղաշարժման ռեժիմ:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի /Մլեթա–Դարյալիի կիրճ/ ավտոճանապարհի 80-136 կիլոմետրում մերկասառույցի պատճառով երթևեկությունը սահմանափակ է: Թույլատրելի է երթևեկությունը կցորդային և կիսակցորդային տրանսպորտի ու 30-ից ավելի նստելատեղ ունեցող ավտոբուսների համար` միայն հակասահքային շղթաների օգտագործմամբ: Իսկ ահա Գուդաուրի/Պոստա/-Կոբի տեղամասում երթևեկությունը այլ տեսակի ավտոտրանսպորտի համար թույլատրելի է միայն հակասահքային շղթաների օգտագործմամբ: Երկու և ավելի տանող կամրջակ ունեցող տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է: Դարյալի կիրճի 134-135 կմ տեղամասում արգելված է կանգառ կատարելը:
Ավտոմոբիլային ճանապարհի Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի 147-188 կմ տեղամասում /Մուլախի-Ուշգուլի/ ձնաբքի պատճառով արգելված է կցորդային և կիցակցորդային տրանսպորտի ու 30-ից ավելի նստելատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Այլ տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: