Ըստ «Heritage Foundation»-ի կողմից անցկացված 2019 թ.-ի տնտեսական ազատության ինդեքսի՝ Վրաստանը տնտեսապես ազատ երկիր է համարվում և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:
Վրաստանի հարեւան Հայաստանը այս վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 60-րդ: Տարածաշրջանային հարեւանները՝ Ռուսաստանը 98-րդ տեղում է, իսկ Թուրքիան` 68-րդ:
Խոշորագույն տնտեսություններ ունեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ճապոնիան եւ Չինաստանը:
Այս վարկանիշային աղյուսակում հաշվի է առնվել սեփականության իրավունքը, պետական կոռուպցիան, դատարանների արդյունավետությունը, պետական ծախսերը, հարկային բեռը, ֆինանսական վիճակը, բիզնեսի ազատությունը, աշխատանքային շուկայի ազատությունը, արտարժույթի կարգավորումը, առեւտրի ազատությունը, ներդրումների ազատությունը եւ ֆինանսական ազատությունը: