Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել բուժքրոջ մահվան փաստով: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են գերատեսչության մամլո ծառայությունից:
Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 116-րդ հոդվածով, որը նշանակում է անզգուշությամբ մահվան հասցնել:
Ախալցիխեից Թբիլիսի առաջին համալսարանական հիվանդանոց տեղափոխված 27-ամյա բուժքույրը, որի վիճակը երեկ բարդացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, այսօր մահացել է: