Զալկալիանիի հետ Լավրովի հանդիպումից հետո մեդիա-հարթակում հայտնվեցին տարբեր գնահատականներով տարբեր նյութեր, բայց նյութերի մեծամասնությունում խոսվում էր հարաբերությունների հնարավոր ջերմացման մասին: Jnews.ge-ն զրուցել է քաղաքագետ Գելա Վասաձեի հետ այն հարցի շուրջ, թե ինչ կարող է տալ այս հանդիպումը և ներկա իրավիճակում ինչ փոփոխություններ կարող են լինել վրաց-ռուսական հարաբերություններում:
– Լավրովի և Զալկալիանիի հանդիպումը Ռուսաստանում և Վրաստանում երկիմաստ գնահատվեց, ի՞նչ կարող է տալ այս հանդիպումը:
– Լավրովի հանդիպումը Զալկալիանիի հետ տվեց Լավրովի հանդիպումը Զալկալիանիի հետ, ոչինչ ավելին: Որովհետև այնտեղ ոչինչ չէր էլ կարող լինել: Սա առաջին հանդիպումն է, որն այդքան անմիջական էր երկու արտգործնախարարների միջև: Այս հանդիպմանը հաջորդածը մի փոքր ծիծաղելի էր, մերոնք փորձեցին ոչ թե թաքցնել հանդիպման փաստը, այլ նրանք փորձեցին այնպես անել, որ այս հանդիպման մասին շատ չխոսեն, իսկ հանդիպման մասին խոսեցին, քանի որ դա առանց միջնորդների էր, ոչ թե Ժնևյան ձևաչափով, անկեղծ ասած, որ հանդիպումների այդպիսի ձևաչափ կլինի, նրանք խոսում էին վաղուց, բայց հետաքրքիր էր, որ սա մեր կողմի նախաձեռնությունն էր, և մեր արևմտյան գործընկերների առաջարկով: Ի՞նչ տարբերություն՝ թե ինչպես այստեղ խոսել, բայց սկզբունքորեն գլխավոր խնդիրը հնարավոր չէ լուծել: Ուղղակի չվերթների վերականգնման հետ կապված ևս մեկ ասպեկտ կա, շատ լրատվամիջոցներ գրում են այն մասին, որ արդեն կայացվել է սկզբունքային որոշումը, ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը լավ է վերաբերում Վրաստանին, Ռուսաստանում կա բավականին հզոր լոբբի՝ նույն ավիաընկերությունները, նույն տուրիստական բիզնեսը, որոնք կորցնում են իրական գումարներ, և նրանք հասկանում են, որ հիմարություն է այս իրական գումարները կորցնելը, նրանք չեն ցանկանում դա անել: Հիմա նրանք պարզապես ցանկանում են դա կազմակերպել հնարավորինս լավ ձևով՝ որպես Վրաստանին զիջում: Ինչի մասին կխոսեն անպայման ռուսական ԶԼՄ-ները, բայց, ըստ էության, դա Ռուսաստանում լոբբիստական ընկերությունների գործողությունների արդյունքն է:
– Ո՞րն էր այս հանդիպման անհրաժեշտության պատճառը:
– Քաղաքագետներից ոմանք կարծում են, որ նման հանդիպումները վնասակար են, քանի որ առանց միջնորդների անհնար է բանակցել Ռուսաստանի հետ, ես կարծում եմ, որ նման հանդիպումները բացարձակապես անօգուտ են: Որովհետև նույնիսկ արտգործնախարարները չեն ապահովի գլխավոր խնդրի լուծումը: Վրաստանի և Ռուսաստանի միջև խնդիրներ չկան, բացառությամբ երկուսի՝ մեկը կոչվում է Աբխազիա, մյուսը՝ այսպես կոչված Հարավային Օսիա: Մինչև այս երկու խնդիրները չլուծվեն, այնպես կլինի, ինչպես հիմա: Հենց որ երկու խնդիրներն էլ հարթվեն, ամեն ինչ ինքնին կլուծվի:
– Խոսելով բորդերիզացման մասին, հանդիպումից հետո այս հարցում որևէ փոփոխություններ կա՞ն:
– Այսպես կոչված սողացող օկուպացիան կամ բորդերիզացումը՝ Ռուսաստանի իշխանությունների PR ակցիան է, քանի որ, եթե անհրաժեշտ լիներ, նրանք այդ փշալարը այնտեղ կամրացնեին առավելագույնը մեկ ամսվա ընթացքում: Դա հնարավոր էր նույնիսկ ավելի վաղ, բայց առավելագույնը մեկ ամիս: Այստեղ հիմնական եզրակացությունն այն է, որպեսզի սյուները դնեին, հետո մամուլը կգար այնտեղ, կասեր, թե ինչ է տեղի ունենում, աղմուկ կբարձրանար և այլն: Այսպիսով, Ռուսաստանը ցույց է տալիս նոր քաղաքական իրականությունը: Որ սահման կա, և մենք դրա մասին անմիջապես հասկացանք: Ահա թե ինչու է այս խնդիրը լուծվում այս կերպ … Ես կրկին անգամ ասում եմ՝ այս խնդիրը հիմնական խնդրի ածանցյալն է: Ի՞նչի մասին է խոսքը, ինչ կարող էր այնտեղ որոշվել: Փաստացի, փակուղային իրավիճակ է: Մենք Հարավային Կովկասում ունենք 2 խնդիր, որոնք հնարավոր չէ լուծել այն հարացույցի (պարադիգմա) շրջանակներում, որն առկա է:
– Ո՞վ զիջումների կգնա` Ռուսաստանը, թե Վրաստանը:
– Այստեղ հարցն այլ է, իսկ շարժառիթ պետք է ունենա Ռուսաստանը՝ զիջումների գնալու համար: Ինչը պետք է դրդի Վրաստանին` զիջումների գնալու համար: Ի՞նչ է նշանակում զիջում բառը: Այս դեպքում զիջումը Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն է: Պատկերացրեք, թե ինչ կլինի վրաց կառավարության հետ, յուրաքանչյուրի հետ, ով հանկարծ ճանաչի: Հետևաբար, որևէ մոտիվացիա չկա, Ռուսաստանն էլ որևէ մոտիվացիա չունի: Եթե Ռուսաստանին պետք լինի, ամբողջ Վրաստանը, ոչ միայն այս երկու մասերը, երբ նրանք կունենան մոտիվացիա, բայց նրանց առհասարակ պետք չի ողջ Վրաստանը:
– Այսինքն, առաջիկայում Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները չեն փոխվի:
– Հարաբերությունները վատ կլինեն Վրաստանի և Ռուսաստանի միջև: Նրանք չեն կարող լավը լինել այն իրավիճակում, որը կա, դրանք չեն կարող լավը լինել, չեն կարող լինել գործընկերական, չեն կարող լինել բարիդրացիական: Հարաբերությունները դատապարտված են լինել վատ՝ տարբեր տատանումներով, միգուցե հռետորաբանությունն այլ է: Նախորդ կառավարության և ներկայիս կառավարության շրջանում Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մեծապես տարբերվում են նրանով, որ անցյալ իշխանությունները ասում էին, որ այդ հարաբերությունները վատն էին և վատախոսում էին Ռուսաստանին, այս իշխանությունները չեն փորձում չարախոսել Ռուսաստանին, չխոսել այդ մասին, բայց սա զուտ բերանացի մակարդակով: Այսինքն, եթե տանիքից հոսում է ջուր, դուք կարող եք վազել բնակարանով մեկ և գոռալ, որ ջուր է հոսում: Երկրորդ տարբերակը՝ դուք պարզապես կարող եք դա չնկատել կամ պարբերաբար ասել, որ այո, մեր տանիքից ջուր է հոսում, որը ցավալի է, բայց միայն կամաց: Բայց սա չի փոխում տանիքի արտահոսքի փաստը: Ինչ մտերմացումներ ու ջերմություն կարող է լինել: Բոլորը խոսում են մի բանի մասին, որից յուրաքանչյուրին կարող եք սպասել այս դեպքում, փորձում են լուծել իրենց քաղաքական խնդիրները: Ես կարծում եմ, որ ռուսամետ կուսակցությունները փորձում են համոզել նաև բնակչությանը, որ ասում են` գիտեք, որ եթե մենք անենք, մենք կարող ենք ինչ-որ բան լուծել, չեն կարողանա: Արևմտամետ կուսակցությունները ասում են, որ եթե մենք դա չանենք, ապա Վրաստանը ամեն ինչ կհանձնի Ռուսաստանին, չի հանձնի: Սրանք բոլորը ներքաղաքական ենթատեքստեր են: Իհարկե, կարող է առաջընթաց լինել ոչ սկզբունքային բաների մեջ, բայց սկզբունքայինը մնում է անփոփոխ:
Քրիստինե Մարաբյան