Վրաստանում ամռանը սպասվում է շոգ և ոչ անձրևոտ եղանակ: Ամռանը երկրում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից:
«Փորձագետները կարծում են, որ Վրաստանում սեզոնի ընթացքում օդի ջերմաստիճանը հարթավայրերում կբարձրանա մինչև 37-40 աստիճան, լեռնային շրջաններում՝ 36-39, իսկ լեռներում մինչև 32-35 աստիճան», – ասվում է զեկույցում:
Օդերևութաբանները նշում են, որ 2020-ին Միջերկրական ծովի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի ափերին ամառային եղանակի ձևավորման ժամանակ գերիշխող դեր են խաղում Խաղաղ օվկիանոսի, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում ընթացիկ և սպասվող գործընթացները:
«Վրաստանի արևելյան մասում տեղումների քանակը կլինի միջինից ցածր, իսկ արևմտյան Վրաստանում` նորմայի սահմաններում», – ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
2020 թվականի ամառային սեզոնի եղանակի կանխատեսումը, որը պատրաստել են Հարավարևելյան Եվրոպայի երկրները, ներառյալ կլիմայի կանխատեսման փորձագետների վրացական ֆորումը (SEECOF-23), հիմնված է Արևելյան Եվրոպայի գլոբալ և միջերկրածովյան տարածաշրջանների դինամիկ և վիճակագրական մոդելների վրա: