Օգոստոսի 18-ին Ախալքալաքում 20-ամյա երիտասարդին մահացած են գտել։ Նախնական տվյալներով, երիտասարդն ինքնասպան է եղել։

Jnews-ը կապ է հաստատել Ներքին գործերի նախարարության հետ, որտեղից փոխանցած տեղեկության համաձայն՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն (ինքնասպանության հասցնել):

Ինքնասպանության պատճառի մասին տարբեր վարկածներ են շրջանառվում: