Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 809 դեպք:
Ապաքինվել է ևս 11 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 674։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավարակի հետևանքով մահացել է 13 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3161 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 285-ը: