Կորոնավիրուսով վարակված Ղաուրմա գյուղի բնակիչը, գյուղում գտնվելու 2 օրվա ընթացքում, մասնակցել է հուղարկավորության արարողության, որին ներկա է եղել ավելի քան 270 մարդ, ինչպես նաև հասցրել է շփվել հարազատների և մտերիմների հետ:
COVID-19 -ը հաստատված Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակչի ընտանիքը մեկուսացված է և տեղափոխվում է Ախալցիխեի կարանտինային գոտի: Համագյուղացին, ում հետ նա ժամանել է երթուղայինով, և նրա ընտանիքը ինքնամեկուսացվել են:
Նինոծմինդայի ՀԱԿ-ի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքերով, Ղաուրմայի բնակիչը կարանտինային գոտուց գյուղ է վերադարձել մայիսի 31-ին: Հունիսի 1-ին նա մասնակցել է իր համագյուղացու հուղարկավորությանը, իսկ հունիսի 2-ին՝ կեսօրից հետո, նրան տեղափոխել են Գորի:
« Շփումները ճշտելն անիմաստ է, նա շփում է ունեցել բոլոր գյուղացիների հետ, մոտ 271 մարդ, չհաշված երեխաներին, եւ այցելել է տարբեր ընտանիքներ», – ասում է նա:
Ղաուրմա գյուղի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Կորոնավիրուսով վարակվածի ընտանիքի անդամներին տեղափոխում են կարանտինային գոտի
Ղաուրմա գյուղի բնակիչը կարանտինից տուն էր վերադարձել մայիսի 31-ին։ Վրաստան տեղափոխվելուց հետո նա ավելի քան 14 օր կարանտինային գոտում է գտնվել: Կորոնավիրուսի առնչությամբ նրան թեստավորել էին, բայց թույլ էին տվել տուն գնալ, սակայն, հունիսի 2-ին Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակիչը կեսօրին կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ:
Բնակիչը չի դիմել տեղի հիվանդանոց կամ բժշկի: Նրան փնտրել և գտել են Հիվանդությունների վերահսկման կենտրոնից: