Նազիկ Սահակյանի սպանության գործով ՆԳՆ-ը ձերբակալել է վեց կասկածյալների, նրանց ծագումը նախարարությունը դեռ չի հրապարակում, հետաքննությունը շարունակվում է:

Հունվարի 16-ին տեղի ունեցավ Նազիկ Սահակյանի թաղման արարողությունը, ում սպանել էին իր սեփական տանը: Հունվարի 13-ի երեկոյան, անհայտ անձինք ներխուժել են Նինոծմինդայի բնակիչ Բագրատ Սահակյանի բնակարան և սպանել նրա մորը:

Ըստ տուժածների ծանոթների պատմածների, երեկոյան, ժամը 6-ի կողմերը Բագրատ Սահակյանի դուռը ծեծել են, տանը եղել են միայն մայրը և կինը: Կինը, ով եկել և բացել էր դուռը, ուշաթափվել է դռան հարվածից, նա ուշքի գալով զանգահարել է հեռախոսով օգնություն կանչել, հանցագործները շտապելով փախել են: Այդ ընթացքում հանցագործները սպանել էին տանտիրոջ մորը: Դատելով մարմնի վրա մնացած հետքերից, նրան դաժան ծեծի են ենթարկել և մի քանի անգամ նույնիսկ դանակով հարվածել կոկորդի շրջանում:

Բագրատ Սահակյանը զբաղվում է փողերի արտարժույթի փոխանակմամբ, սակայն նրա տնից հանցագործները ոչինչ չեն գողացել:

Ըստ տուժածների ծանոթների պատմածների, հանցագործները խոսում էին վրացերենով, մարդիկ ասում են, որ հանցագործներից մի քանիսը Գորելովկայի բնակիչներ են, ծագմամբ աջար, սակայն ՆԳՆ-ն ոչ հաստատում և ոչ էլ հերքում է հետևյալ տեղեկությունը, ասելով, որ կասկածյալներին ծագումը դեռ չեն հրապարակում: