Ախալքալաքում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ զանգվածային միջոցառումներ չեն նախապատրաստել, սակայն ծնողներն իրենց երեխաներին բերել են Խաս Բախչա քաղաքային զբոսայգի՝ չվախենալով կորոնավիրուսով վարակվելուց:

11

13

Ախալքալաքի քաղաքապետարանում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն արձանագրվել, ուստի ընդհանուր վախ և լարվածություն չկա: Մեծամասամբ մարդիկ սկսել են ավելի շատ դուրս գալ փողոց և առանց հատուկ անհրաժեշտության դիմակներ չեն կրում, եթե միայն օրինակ մտնում են փակ տարածք: Համընդհանուր հանգստությունն անդրադարձել է նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Խաս Բախչա քաղաքային այգում Ախալքալաքից և գյուղերից հավաքվել էին շատ ծնողներ՝ իրենց երեխաների հետ միասին:

deti 1

erexek 2

Չնայած այն բանին, որ զբոսայգում ոչ մի միջոցառում նախատեսված չէր, այնտեղ հնարավոր էր գնել պաղպաղակ, քաղցրավենիք, խաղալիքներ, երեխաների կողմից սիրված համեղություններ, ինչպես նաև փուչիկներ և այլ կախազարդեր: Հնարավոր էր նաև թռչկոտել բատուտի վրա, մեքենա վարել, նստել «ռետրո» բացօթյա սրճարանում, խաղալ այլ երեխաների հետ:

Erxa 9

Erexaner 7

Ատրակցիոնների և ճոճանակների մոտ հերթեր էին գոյացել, չնայած նրան որ ատրակցիոններից մեկի վրա հսկայական անցքեր կան:

Erexaner 5

Erexa 1

Ծնողները, որոնց հետ զրուցեցին Jnews.ge-ի լրագրողները՝ հաստատում են, որ չեն վախենում կորոնավիրուսով վարակվելուց, քանի որ Ախալքալաքում վիրուս չկա: Մյուսներն էլ ասում են՝ վախենում են, բայց երեխաներին ուրախացնելու համար եկել են այգի, ինչպես ասում են. «Երեխաների համար սա ընդամենը մեկ օր է»:

Erexa 10

hunis 12

kanapati malchik

Քրիստինե Մարաբյան