Այսօր Ախալքալաքում նշվեց Սբ.Վալենտինի օրը: Խաս-Բախչա քաղաքային զբոսայգին զարդարված էր սպիտակ եւ կարմիր փուչիկներով, սրտիկներով եւ թղթե զարդարանքներով: Դրանում Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյին օգնել էր Ապագայի տունը:
Մի անկյունում, որպես ցուցադրափեղկ, կանգնած էր սիրո խորհրդանիշներից մեկը՝ «Love is » մաստակի թուղթը, որը հայտնի էր անցյալ դարի 90-ականներին: Ցուցադրափեղկը դարձավ լուսանկարվելու համար հաճելի վայր ախալքալաքցիների համար: Մեկ այլ անկյունում էին Ախալքալաքի արվեստի դպրոցի աշակերտների նկարները:
Կայացավ նաեւ ավանդական համերգը, որտեղ ելույթ ունեցան Թբիլիսիից հյուրերը, Թբիլիսիի Հայ Կաթոլիկ Եկեղեցու «Մարիամ» համայնքային համույթը, ելությ ունեցան նաև տեղացի տաղանդավոր Արտյուշ Պողոսյանը եւ Վաչիանի պարի համույթը: