Ախալքալաքի մունիցիպալիտետի Խորենիա գյուղի բնակիչները կրկին բողոքում են, նրանք դժգոհ են, որ իրենց գյուղով են անցնում ծանրաբեռնված բեռնատարները, որոնք քարհանքներից ավազ են դուրս բերում, ինչի արդյունքում գյուղը մշտապես գտնվում է փոշու մեջ: Քաղաքապետարանից ասացին, որ նրանք կպարտավորեցնեն քարհանքերի վարձակալին պարբերաբար ջրապատել ճանապարհը` փոշուց խուսափելու համար:

Մայիսի 28-ին, Խորենիա գյուղի բնակիչները գյուղում կրկին բողոքի էին դուրս եկել, նրանք բողոքում են, որ գյուղի կենտրոնական ճանապարհը ամբողջովին ավերված է և ծածկված է փոշով: Ըստ գյուղացիների՝ փոշու պատճառով երբեմն լիովին անհնար է լինում բակ կամ փողոց դուրս գալ:

4

Գյուղի բնակիչները պահանջում են, որ ավազով բեռնված բեռնատարներն օգտվեն շրջանցիկ ճանապարհից, որպեսզի գյուղի ճանապարհն էլ ավելի չվնասեն, և որպեսզի գյուղացիները կարողանան մաքուր օդ շնչել, այլ՝ ոչ թե փոշի:

Ըստ Մասիս Վարդանյանի՝ այս խնդիրն առկա է ավելի քան 15 տարի, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում:

3

«Ինչպես կարելի այստեղ է ապրել, շնչելն անհնար է, թոռներս փոքր են, չեն կարող դուրս գալ փողոց, միթե՞ այդպես կարելի է», – ասում է Մասիս Վարդանյանը:

2

Ըստ Հրայր Հովհաննիսյանի՝ քարհանք տանող ճանապարհին կա մի քանի հեկտար հողատարածք, փոշու պատճառով գրեթե ողջ բերքը փչանում է:

Բնակիչները բողոքում են նաև, որ գյուղի կամուրջը գտնվում է վթարային վիճակում և պահանջում, որ իշխանությունները վերանորոգեն այն:

1

Պարզելու համար, թե ինչպե՞ս են տեղական իշխանությունները պատրաստվում լուծել գյուղացիների խնդիրը, Jnews-ը դիմել է քաղաքապետարան:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, իրենք տեղյակ են Խորենիա գյուղի խնդիրների մասին, շուտով նրանք կհանդիպեն քարհանքի վարձակալների հետ և կպարտավորեցնեն պարբերաբար ջրապատել գյուղի ճանապարհը: Ինչպես վստահեցնում է քաղաքապետը, նրանք չեն կարող արգելել վարձակալներին չօգտագործել քարհանքը, քանի որ դրա համար նրանք արտոնագիր ունեն:

Ինչ վերաբերում է կամրջի վերանորոգմանը, ապա դա պլանավորվել էր դեռևս 2019 թվականին, բայց դեռևս չի իրականացվել: