Այսօր Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառում տեղի ունեցավ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում։ Միջոցառումը սկսվեց օրհներգով, այնուհետև վրացերենի խմբակի սաները ներկայացրեցին վրաց և օտարազգի մտավորականների ասույթներ, վրաց լեզվին և Վրաստանին նվիրված բանաստեղծություններ իսկ պարի խմբակի երեխաները ներկայացրեցին վրացական ազգային պար։

Միջոցառման կազմակերպիչ, վրացերենի խմբակի պատասխանատու Վարդուհի Կուրղինյանը՝ կարևորեց այն փաստը, որ ապրելով Վրաստանում մեր պարտքն է սովորել վրաց ժողովրդի պատմությունը, տիրապետել վրաց լեզվին, իմանալ և հարգել նրանց հավատը, ավանդույթները և սովորույթները, բայց նաև անշահախնդրորեն սիրել, պահպանել մեր լեզուն և մեր հավատը։

kentron2

Երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը, ողջունեց երեխաներին՝ վրացերենով սահուն ելույթ ունենալու համար, շեշտեց պետական լեզուն սովորելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

kentron3

kentron4

Նշենք, որ Վրաստանում ապրիլի 14-ին նշվում է մայրենի լեզվի օրը: