Աղմաշենեբելի 35 հասցեում գտնվող բնակելի շենքի բնակիչները բողոքում են՝ շենքի կտուրը անմխիթար վիճակում է, անձրևաջրերը լցվում են բնակարաններ։ Բնակիչները դիմել են քաղաքապետարան, սակայն ոչ մի արդյունք։
Հիմնականում վատ վիճակում են գտնվում հենց 5-րդ հարկում գտնվող բնակարանները։ Բնակարաններից մեկի սեփականատերը տևական ժամանակ չի եղել տանը, երբ գնացել բացել ու տեսել է իրավիճակը, անակնկալի է եկել, չնայած, ինչ-որ չափով սպասելի է եղել։
«Արդեն տարիներ շարունակ այս խնդիրը կա։ Ես այդ շենքում բնակարան գնել եմ 2018 թվականից, մինչ այդ էլ տանիքը վնասված էր, և անձրևների ժամանակ ջուրը լցվում է բնակարաններ։ Իմ բնակարանն էլ հինգերորդ հարկում է և միանգամից անձրևաջուրը իմ բնակարան է լցվում», – ասում է Մարինա Մելիքիձեն։
Փչանում է մարդկանց վերանորոգած բնակարանները։ Բնակիչները բարձրացել են շենքի տանիք և ամաններ են դրել տանիքի բաց հատվածների տակ, որպեսզի գոնե մի քիչ պաշտպանեն իրենց բնակարաններն անձրևաջրերից, սակայն երկարատև անձրևների ժամանակ ամաններն էլ չեն փրկի։
Քանի որ 10 օր երկրում հայտարարված է ոչ աշխատանքային օր, պաշտոնական պատասխան այն մասին, թե՞ արդյոք Աղմաշենեբելի 35 հասցեում գտնվող շենքի տանիքը վերանորոգելու նախագիծ, կտեղեկացնենք մեր առաջիկա հրապարակումներում, հենց որ Ախալքալաքի քաղաքապետարանից համապատասխան տեղեկատվություն ստանանք։
Լուսանկարները տրամադրել է Աղմաշենեբելի 35 շեքի բնակիչներից մեկը։