Մինչև հուլիսի 15-ը Վրաստանում ամուսնության գրանցման արարողությանը զույգի հետ միասին կարող են մասնակցել միայն նրանց ծնողները, վկաները և նկարահանող օպերատորը, նշված է արդարադատության նախարարի հրամանագրում:
Բոլոր ներկաները ամուսնության գրացման արարողության ժամանակ պետք է հետևեն սոցիալական հեռավորության կանոններին:
Հրամանագիրը տարածվում է Հարսանեկան տան վրա, որը գտնվում է Արդարադատության տան շենքում՝ 2020 թվականի մայիսի 29-ից, ինչպես նաև Ուզնաձե փողոցի թիվ 2 հարսանյաց տանը՝ այս տարվա մայիսի 31-ից:
Հրամանագիրն ուժի մեջ է մտել մայիսի 25-ից և կգործի մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը:
Դեռևս մարտ ամսին կորոնավիրուսի բռնկման և Վրաստանում արտակարգ դրություն մտցնելու պատճառով արգելվել էր անցկացնել ոգեկոչումներ, հարսանիքներ և այլ միջոցառումներ, որոնք ենթադրում են հանրային վայրերում մարդաշատություն: Համապատասխան հրամանագիրը տրվել էր Վրաստանի կառավարության կողմից: