Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է «Ճամփորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս 2021» զեկույցը։
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ վարկանիշը գնահատում է տարբեր երկրներում զբոսաշրջության զարգացման տեմպերը։ Վրաստանն առաջին անգամ հայտնվել է աշխարհի լավագույն երկրների 50-յակում։
«Զեկույցում ներկայացված է 117 երկրների վարկանիշը, որտեղ Վրաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը։ 2019 թվականի ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքսում Վրաստանը զբաղեցրել է 68-րդ տեղը։ Արդյունքում՝ Վրաստանը լավագույնն է իր հարեւանների շրջանում՝ առաջ անցնելով Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից։
Վրաստանը նույնպես առաջ է անցել ԵՄ անդամ մի շարք երկրներից, այդ թվում՝ Խորվաթիայից։ Վրաստանը առաջնային երկիր է համեմատած գրավիչ երկրների՝ Իսրայելի, Բրազիլիայի, Եգիպտոսի և համաշխարհային զբոսաշրջային այլ երկրների հետ», – հայտնում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։
Ճամփորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսը հրապարակվում է երկու տարին մեկ անգամ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից: 2019 թվականին ուսումնասիրությանը մասնակցել է 140 երկիր, իսկ 2021 թվականին՝ 117 երկիր։