Այսօր մայիսի 9-ն է՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը։ 1945 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի հռչակումից հետո ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մայիսի 9-ը հռչակվեց ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։ Երկրորդ համաշխարհային պատերազմը Վրաստանի վրա թողել է ծանր հետք, մեր երկիրը կորցրել է մինչև 300 հազար զինվոր։

Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը պատերազմի վետերաններն ավանդաբար նշում են Թբիլիսիում, Վակեի այգում գտնվող անհայտ զինվորի գերեզմանին, սակայն այս տարի, ինչպես նախորդ տարի, Վակեի այգում վերականգնողական աշխատանքների պատճառով, Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը հնարավոր կլինի հարգել՝ Վետերանների մշակույթի և հանգստի (Կիկվիձեի) այգում:

Տեղեկացնենք, որ Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը, Վրաստանի կառավարության որոշմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները ստացել են միանվագ 1000 լարի, իսկ 500 լարի փոխանցվել է պատերազմում զոհվածների ընտանիքներին։

Ախալքալաքում վետերաններ չեն մնացել: Վերջին վետերանը մահացել է 2021 թվականի սեպտեմբերին։

Վրաստանում այս պահին ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից 173 մարդ, որոնցից ամենատարեցը 103 տարեկան է: Այս վիճակագրությունը Վրաստանի Առաջին ալիքին տրամադրել է Վետերանների գործերի պետական ​​ծառայությունը։