Այսօր ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի աշխարհը վաղը՝ թե տնտեսական, թե սոցիալական կյանքի տեսանկյունից, և մեզ համար դա նույնպես ամենամեծ մարտահրավերն էր: Այս մասին Վրաստանի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան, արտակարգ դրության ժամանակ կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցի ժամանակ:
Վարչապետի խոսքով, երկրում համաճարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է:
«Համաշխարհային այս համաճարակի ամենամեծ մարտահրավերն այն է, որ աշխարհում գոյություն չունի ոչ մի վերլուծված, հիմնավորված բուժման ռազմավարություն, պատվաստանյութ չկա, և ճշգրիտ վերլուծությունների հիման վրա կանխատեսումներ չկան: Այսօր ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի աշխարհը վաղը՝ թե տնտեսական, թե սոցիալական կյանքի տեսանկյունից, և մեզ համար դա նաև ամենամեծ մարտահրավերն էր:
Մեր գլխավոր խնդիրն էր, երբ ճգնաժամի ֆոնին, անորոշության մեջ մենք պետք է որոշակի և կոնկրետ քայլեր անեինք, ինչ-որ պահի անհրաժեշտություն եղավ քայլեր ձեռնարկել, որոնք այս ճգնաժամը վերածելու էին նախևառաջ մեր երկրի համար հնարավորության: Այսօր մենք կարող ենք ասել, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է», – ասել է Գախարիան: