Վրաստանում ԱՄՆ դեսպանի հանձնակատար Էլիզաբեթ Ռուդի Ախալքալաք կատարած այցի ժամանակ, նա պատասխանեց Վրաստանի վերաբերյալ լրագրողների հարցերին, ԱՄՆ քաղաքականությունը Վրաստանում, տարածաշրջանում, Սիրիայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:
Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում դպրոցի բացումից հետո ԱՄՆ դեսպան Էլիզաբեթ Ռուդն այցելեց Ջավախքի տեղեկատվական կենտրոնի գրասենյակ` Jnews.ge, որտեղ նա պատասխանեց Ջավախքի լրագրողների որոշ հարցերին: Դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում և տեղեկատվական պատերազմի համատեքստում հավաստի տեղեկատվության մատչելիության վերաբերյալ Էլիզաբեթ Ռուդը պատասխանեց, որ հուսալի տեղեկատվության մատչելիությունը գերակայություն է ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերություններում:
«Միացյալ Նահանգները երկար տարիներ, օգնում է Վրաստանին զարգացնել ազատ և անկախ ԶԼՄ-ներ, որտեղ մարդիկ կարող են հստակ տեղեկատվություն ստանալ: Ինչպես գիտեք, Վրաստանն ունի դժվարին հարևանություն: Իսկ բնակչությունը այնպիսի տեղեկատվական ռեսուրսներից է օգտում, որոնք երբեմն հուսալի են, երբեմն` ոչ: Լրագրության խնդիրն ու պատասխանատվությունը, մարդկանց օգնելն է հասկանալ այն, ինչն է ճիշտը և ինչը՝ ոչ: Եվ դա նաև առաջնորդների խնդիրն է օգնել մարդկանց հասկանալ տեղեկատվության բնույթը: Այնպես, որ դա լավագույն միջոցն է ֆիլտրելու կարծիքը, տեղեկատվության և ապատեղեկատվության զարգացման համար: Ազատ և անկախ ԶԼՄ-ները ունեն վճռորոշ նշանակություն», – ասաց Էլիզաբեթ Ռուդը:
Հայաստանում քաղաքական իրավիճակի և Միացյալ Նահանգների հնարավոր աջակցության վերաբերյալ Էլիզաբեթ Ռուդը պատասխանեց, որ հարցը իր լիազորությունների շրջանակներից դուրս է, և Երևանում առկա իրավիճակը դիտարկվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կողմից, ով նույնպես կոչ է անում իրավիճակը չսրել:
Ինչ վերաբերում է Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի գերտերությունների միջև առճակատմանը և հնարավոր լայնածավալ պատերազմին, Էլիզաբեթ Ռուդը պատասխանեց, որ անհնար է կանխատեսել որևէ բան:
«Մենք, անշուշտ, չգիտենք, թե ինչ է տեղի ունենալու ապագայում, և մենք փորձում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս հակամարտությունը մեր դաշնակիցների հետ: Ես չեմ կարող կանխագուշակել ապագան, սակայն ԱՄՆ-ն անհանգստացած է և դաշնակիցների հետ ինտենսիվ խորհրդակցություններ է վարում խնդիրների լուծման համար: Հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար մենք կանենք մեր ուժերի ներածին չափով, քանի որ խաղաղ բնակչության մեծ մասը տուժում է այդ պատճառով», – ասում է նա:
Ջավախքի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ԱՄՆ դեսպանի հանձնակատար Էլիզաբեթ Ռուդի հանդիպման ժամանակ հայտնի դարձավ, որ այս տարի դեսպանությունը միանշանակ աջակցություն կցուցաբերի լրատվամիջոցների համար անգլերենի ուսուցման մասնագիտացված դասընթացների շարունակմանը, ինչպես նաև Ախալքալաքում և Նինոծմինդայում ուսանողների հավաքման ծրագրին` սովորել լրագրություն և երիտասարդության համար ինքնակազմակերպման ուղիները, որը իրականացնում է Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտը GIPA.
Քրիստինե Մարաբյան