Թմրամիջոցների պարունակության ստուգումը վարորդի օրգանիզմում կկատարվի տեղում՝ հատուկ թեստերի միջոցով:
Ապրիլի 1-ից, Վրաստանի Քրեական օրենսգրքում, ուժի մեջ են մտնում փոփոխություններ, ըստ որոնց՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվելով ցանկացած մեքենայի վարումը կդառնա քրեորեն պատժելի հանցագործություն:
Փոփոխությունների համաձայն, այս գործողությունը պատժվելու է տուգանքով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ, եթե ոստիկանությունն արձանագրել է այդ փաստը:
Թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող անձը, որը խախտել է տրանսպորտի կամ անվտանգության կանոնները, որի արդյունքում առողջությանը թեթև վնաս է պատճառել, կհանգեցնի երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկման: Իսկ նույն գործողությունը, որը առողջությանը ծանր վնաս կպատճառի, ապա այն կպատժվի չորսից վեց տարի ազատազրկմամբ:
Վեցից տասը տարի ազատազրկման կդատապարտվի վթարը, որը հանգեցրել է մարդու մահվան, իսկ 8-ից 11 տարի ժամկետով կազատազրկվեն նրանք, որոնց մեղքով վթարի հետևանքով մահացել է երկու կամ ավելի մարդ:
Միևնույն ժամանակ, ապրիլի 1-ից կգործարկվեն նաև վարորդների օրգանիզմում թմրանյութի առկայության ստուգման նոր կանոնները: Դա անելու համար վարորդները այլևս չեն տեղափոխվի լաբորատորիա` մեզը ստուգելու համար, այլ հատուկ թեստերի միջոցով տեղում կստուգեն:
Մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, թմրամիջոցների ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելը պատժվում է վարչական ընթացակարգով` վարորդական վկայականից զրկմամբ: