Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ ամսվա համեմատ հոկտեմբերին գնաճը կազմել է 0,8%:

Նույն ժամանակահատվածում առանց ծխախոտի գնաճը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0,8 տոկոս, իսկ սպառողական գներն աճել են 6.2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում գների փոփոխությունները ազդել են մի քանի խմբերի վրա, այդ թվում՝ մթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբերում գները աճել են 13,5 տոկոսով, ինչը տարեկան գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա անդրադարձել է 4,02 տոկոսով:

Այս խմբից գնաճ է գրանցվել հետևյալ ենթախմբերում՝ բանջարա-բոստանային մթերքները թանկացել են 12,4 տոկոսով, մրգեղենը և խաղողը՝ 26,9%-ով, կաթը, պանիրը և հավկիթը՝ 16.0 տոկոսով, ձկնեղենը՝ 15,8 տոկոսով, միսը և մսամթերքը՝ 14,7 տոկոսով, շաքարավազը, ջեմը և այլ քաղցրավենիքները՝ 13,7 տոկոսով, հացը և հացամթերքները` 11.0 տոկոսով:

Բացի այդ, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գները տարեկան աճել են 13,8 տոկոսով, ինչը տարեկան գնաճի ցուցանիշում պատկերվել է 0,92 տոկոսով: Գները աճել են ինչպես ծխախոտի արտադրանքի վրա (26,8 %), այնպես էլ ոգելից խմիչքների (3,0%):