Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով Նախարարությունը ընդունելություն էր կազմակերպել մայրենի լեզվի օրվա առթիվ, որին հրավիրված էին Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի մայրենի լեզվի և գրականության ուսուցիչները:

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիի Ամբասադոր հյուրանոցում կայացել է ընդունելություն,ի պատիվ հայերեն և ադրբեջաներեն լեզուների: Ընդունելությունը տեղի է ունեցել Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է փետրվարի 21-ին:

Միջոցառմանը ներկա էին հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի առաջին տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին, ինչպես նաև կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին:

12767594_1155878141091504_1080009694_n

Միջոցառման շրջանակներում, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի 50 դպրոցների մայրենի լեզվի և գրականության ուսուցիչներ ստացան հավաստագրեր «Մայրենի լեզվի պաշտպանության և ավանդի համար», ինչպես նաև խորհրդանշական նվերներ: Ընդունելությանը ներկա են եղել Ախալքալաքի թիվ 1, 2 և 5 դպրոցների հայոց լեզվի և գրականության 4 ուսուցիչներ,1 ուսուցիչ Կուլիկամ գյուղից, ինչպես նաև 4 ուսուցիչներ Նինոծմինդայից և 11 ուսուցիչ Ախալցխայի հայկական դպրոցից: Հավաստագրվեցին նաև Ասպինձայի քաղաքապետարանի Դամալա գյուղի ուսուցիչները, ովքեր հարգելի պատճառով չմասնակցեցին Նախարարի ընդունելությանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պետության անունից և հաստատել, որ էթնիկ փոքրամասնությունների լեզվի և մշակույթի պաշտպանության մեր ջանքերը ապագայում ևս կշարունակվեն : Վրաստանն ունի ավելի քան երկու հարյուր հանրային դպրոց, որտեղ ուսուցումը անցկացվում է էթնիկ փոքրամասնությունների մայրենի լեզվով: Մեր խնդիրն այն է, որ էթնիկ փոքրամասնությունները, ովքեր ավարտում են դպրոցը իրենց մայրենի լեզվով, պետական լեզուն նույնպես լավ իմանան: Մենք պետք է հասկանանք մեր քաղաքացիներին, որոնք հանդիսանում են մեր հասարակության հավասար անդամները, միևնույն ժամանակ պաշտպանելով նրանց ինքնությունը », – իր ելույթում ասել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Քրիստինե Մարաբյան