Այսօր, մայիսի 22-ին Ախալքալաքի շրջանում ապրող Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված մեդալ և շնորհավորանքներ են ստացել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից:
Այսօրվա դրությամբ Ախալքալաքի շրջանում ապրում է 4 վետերան, իսկ ամբողջ Վրաստանում՝ 371:
Վետերանների խորհրդի տարածաշրջանային նախագահ Դավիթ Փեքրիշվիլին Ախալքալաքի քաղաքային իշխանությունների հետ այցելել է շրջանում ապրող վետերաններին և վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից, հաղթանակի 75-ամյակին նվիրված հոբելյանական մեդալ է հանձնել, ինչպես նաև փոխանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի շնորհավորական նամակը:
75-ամյա հաղթանակին նվիրված հոբելյանական մեդալով է պարգևատրվել՝ Սամսոն Հովհաննիսյանը, Աշոտ Ալագուլյանը, Ղազար Խանոյանը և Աշիկ Հակոբյանը:
Կառավարության ղեկավարի անունից Դավիթ Փեքրիշվիլին հանձնելով հոբելյանական մեդալները պատերազմի վետերաններին, մաղթել է քաջառողջություն: