Կորոնավիրուսի համավարակի ֆոնին վրացական տնտեսությունը կրում է հսկայական կորուստներ: Արտաքին առևտրաշրջանառությունը 2020 թվականի չորս ամիսների կտրվածքով նվազել է 11,8%-ով՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, կազմելով մոտ 3,5 միլիարդ դոլար (բացառությամբ չկազմակերպված առևտուրը): Այս մասին ասված է Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի նյութերում:
Հունվար-ապրիլին վրացական արտադրանքի արտահանումը կազմել է ավելի քան մեկ միլիարդ դոլար: Սա 11,9%-ով պակաս է, քան 2019-ի հունվար-ապրիլին: Ներմուծումը կրճատվել է 11,8%-ով և կազմել 2,46 միլիարդ դոլար: Առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը կազմել է 1,46 միլիարդ դոլար՝ սա ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 42,2 տոկոսն է:
Ի՞նչ է արտահանում Վրաստանը
Ճգնաժամի ընթացքում Վրաստանը շարունակում էր առևտուրն իրականացնել բոլոր ավանդական ապրանքների՝ պղնձի հանքաքարի և խտանյութերի, գինիների, ֆերևանգվածքների, հանքային ջրերի, դեղամիջոցների, թեթև մարդատար մեքենաների, ոսկու, ընկույզի և այլնի ուղղությամբ:
Գրեթե բոլոր կատեգորիաներում, հունվար-ապրիլին, արտահանումը նվազել է: Վաճառքի աճ է գրանցվել միայն պղնձի հանքաքարի և խտանյութերի կատեգորիայում` 10.4%-ով և ոսկու նկատմամբ` 38.1%:
Հունվար-ապրիլին թեթև մարդատար ավտոմեքենաների արտահանումը նվազել է 12.4%-ով, ֆերևանգվածքները` 21.7%-ով, գինիները` 12.5%-ով, ազոտական պարարտանյութերը` 16.5%-ով, իսկ հանքային ջրերը` 8,7%-ով:
Նավթի և նավթամթերք, թեթև մարդատար մեքենաներ, նավթային գազ և գազանման ածխաջրածիններ, պղնձի հանքանյութեր և խտանյութեր, դեղամիջոցներ, ցորեն, էլեկտրականություն, բջջային կամ այլ հաղորդակցությունների համար նախատեսված հեռախոսային սարքավորումներ են ներկրվում Վրաստան և այլն:
Հունվար-ապրիլին բեռնատարների ներմուծումն աճել է 19,7%-ով, էլեկտրաէներգիան՝ 12,9%-ով, իսկ նավթային գազերը և գազանման ածխաջրածինները՝ 1%-ով: Միևնույն ժամանակ, ավտոմեքենաների ներմուծումը նվազել է 23.4%-ով, նավթը և նավթամթերքը` 19%-ով, դեղամիջոցերը` 8.1%-ով:
Առևտրային խոշորագույն գործընկերները
Այս տարվա հունվար-ապրիլին Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն էին՝ Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը: Այս երեք երկրներից գալիս է ընդհանուր առևտրի 35,6%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայի հետ շրջանառությունը նվազել է 11.6%-ով և կազմել 469.3 մլն դոլար (ընդհանուր շրջանառության 13.5%):
2020 թվականի սկզբից ի վեր Թուրքիա է արտահանվել ավելի քան 13.3 հազար տոննա ֆերևանգվածք, 383,8 տոննա տրիկոտաժե գործվածք, մոտ 13,9 հազար տոննա ածխածնային պողպատից կիսաֆաբրիկատներ և այլ ապրանքներ:
Թուրքիայից Վրաստան է բերվել ավելի քան 18.9 հազար տոննա խողովակներ և սնամեջ մետաղական պրոֆիլներ, 219,4 տոննա դեղորայք, շուրջ 12,9 հազար տոննա նավթ և նավթամթերք և այլն:
Հունվար-ապրիլին Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 11,4%-ով և կազմել 395,7 մլն դոլար, ինչը կազմում է Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 11.4%-ը:
Տարեսկզբից ի վեր Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել ավելի քան 37.9 հազար տոննա գինի, շուրջ 10,9 հազար տոննա ֆերևանգվածք, ավելի քան 27.3 հազար տոննա հանքային և քաղցրահամ ջուր, մոտ 2,1 հազար տոննա ալկոհոլային խմիչք և այլն:
Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է մնալ Վրաստանում վառելիքի խոշորագույն մատակարարը: Տարեսկզբից ի վեր Ռուսաստանից ներմուծվում են նավթ և նավթամթերքներ, որոնց ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 96,4 հազար տոննա:
Վրաստանի առևտրային գործընկերների շարքի երրորդ հորիզոնականում գտնվող Ադրբեջանի հետ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 1%-ով: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի հետ Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 367 միլիոն դոլար, կամ ընդհանուր առևտրաշրջանառության 10,6%-ը:
Տարեսկզբից ի վեր Ադրբեջան արտահանվել է ավելի քան 8,1 հազար թեթև մարդատար ավտոմեքենա, շուրջ 24 հազար տոննա ազոտական պարարտանյութ, 146.9 տոննա բժշկական միջոցներ, 201,2 տոննա սիգար, սիգարիլա ու ծխախոտ և այլն:
Ադրբեջանից Վրաստան է ներմուծվել մոտ 803 հազար տոննա նավթային գազ և գազանման ածխաջրածին, շուրջ 41.9 հազար տոննա նավթ և նավթամթերք, մոտ 21.3 միլիոն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա, ավելի քան 2,3 հազար տոննա պղնձի հանքաքարեր, խտանյութեր և այլն:
Վրաստանի առևտրային գործընկերների առաջին տասնյակում են նաև՝ Չինաստանը (ավելի քան 346,1 միլիոն դոլար), Ուկրաինան (ավելի քան 174 միլիոն դոլար), ԱՄՆ-ը (ավելի քան 162,7 միլիոն դոլար), Հայաստանը (շուրջ 161,4 միլիոն դոլար), Բուլղարիան (ավելի քան 145,5 միլիոն դոլար), Գերմանիան (մոտ 140 միլիոն դոլար), Իտալիան (մոտ 65,8 միլիոն դոլար):
Նյութը՝ «Новости Грузия»-ից