Վրաստանի խորհրդարանի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը քննարկում է կենսաթոշակների և հակաճգնաժամային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը կներդրվի Հարկային օրենսգրքում:
Կենսաթոշակների բարձրացման տարեկան նախաձեռնությունը Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի մասն է, որը ներառում է նաև քաղաքացիների որոշակի կատեգորիային հարկերից ազատելը, գործազրկության նպաստի տրամադրումը և բնակչության կարիքավոր շերտին աջակցելը:
Միևնույն ժամանակ, ընդդիմությունը քննադատում է երկու նախաձեռնություններն էլ, քանի որ կարծում է, որ նվազագույն չափով բարձրացրած կենսաթոշակը իսկապես ոչինչ չի տալիս քաղաքացիներին: Նման կարծիք, մասնավորապես, արտահայտել է «Եվրոպական Վրաստան-Տարածաշրջաններ» խմբակցության պատգամավոր Սերգի Կապանաձեն:
Այսօրվա դրությամբ Վրաստանում տարիքային կենսաթոշակը կանանց հասանելի է 60 տարեկանից, իսկ տղամարդկանց՝ 65 տարեկանից: Ընդհանուր առմամբ, Վրաստանում կենսաթոշակ է ստանում շուրջ 770.3 հազար մարդ:
Կենսաթոշակի չափը 220 լարի է (մոտ 68,5 դոլար): Այնուամենայնիվ, արդեն հուլիսի 1-ից սկսած՝ 70 տարեկանից բարձր 406.2 հազար թոշակառու կստանան կենսաթոշակային հավելավճար՝ 30 լարիի չափով: