Վաղվանից Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա: Ըստ Շրջակա միջավայրի գործակալության տվյալների, հուլիսի 2-ին եղանակը ամբողջ Վրաստանում հիմնականում կլինի առանց տեղումների: Արևմտյան և Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը սպասվում է +27 +32 աստիճան, իսկ Թբիլիսիում՝ +30 աստիճան:

Ըստ օդերևութաբանների, գիշերը արևելյան Վրաստանում քամու արագությունը երբեմն կհասնի 17-22 մ/վրկ, իսկ վաղանից՝ 10-15 մ/վրկ:

Հուլիսի 3-ին Վրաստանում օդի ջերմաստիճանը կլինի +27 +32 աստիճան, իսկ հուլիսի 4-ի ցերեկն արևմտյան Վրաստանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ արևելյան Վրաստանն առանց տեղումների եղանակ: