Մայիսի 20-ից վերսկսվում է բոլոր տեսակի ծանրոցների ընդունումը բանտարկյալների համար՝ հագուստ, կոշիկներ, անձնական իրեր, սնունդ և այլն, հայտնում է Վրաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:
«Այն ամենը, ինչը կստացվի ծանրոցների տեսքով, ախտահանման կենթարկվի, բացառությամբ սննդամթերքի: Այդ նպատակով քրեակատարողական ծառայությունում ստեղծվել է խումբ, որը կախտահանի բոլոր տեսակի ծանրոցները հատուկ ախտահանիչ հեղուկով, որն ունի միջազգային հավատարմագիր, որն անվնաս է մարդու առողջության համար», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելին, ողջ պրոցեսը կտևի մեկ ժամից ոչ ավելի:
«Չնայած սահմանափակումների վերացմանը, հատուկ քրեակատարողական ծառայությունը կշարունակի ախտահանել ծանրոցները», – ասացին գերատեսչությունից:
Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար մարտի 5-ից բանտերում Հատուկ քրեակատարողական ծառայության տնօրենի հրամանով ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ, որոնք սահմանափակում են բանտարկության օրենսգրքով նախատեսված իրավունքները` երկարատև և կարճատև այցելությունները, քրեակատարողական հիմնարկից ժամանակավորապես հեռանալու հնարավորությունը, ինչպես նաև ծանրոցներ ստանալու իրավունքը, բացառությամբ նամակների:
Նյութը՝ «Новости-Грузия»-ից