Ախալցխայում կանցկացվի համաժողով կամավորության թեմայով: Համաժողովը կհամախմբի նրանց, ովքեր փնտրում են կամավորներ և նրանց, ովքեր ցանկանում են կամավոր լինել:
Կամավորության տարածման և աջակցության համաժողովը տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 12: 00-ին, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի առաջին կորպուսում (հասցեն: Ախալցխա, Շոթա Ռուսթավելու փողոց, №106).
Համաժողովին կմասնակցեն 16 կազմակերպություններ, այդ թվում տեղի ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև տեղի ինքնակառավարման, բիզնեսի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կամավորության համաժողովը կազմակերպվում է «Դեմոկրատ Մեսխերի միությունը» կրթության և զբաղվածության զարգացման կենտրոնի աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություններ»- ի (2017-2020) շրջանակներում:
Այս նախաձեռնության նպատակն է բարելավել քաղաքացիական հասարակության վիճակը, ամրապնդել հասարակական կազմակերպությունները, բարձրացնել քաղաքացիների հաշվետվողականությունը և ամրապնդել կապը այլ գործող սուբյեկտների հետ:
«Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնությունը» նախատեսում է 45 ամիս ժամկետով իրականացնել ավելի քան 110 ակտիվություն և տալ 80-ից ավելի դրամաշնորհներ: «Նախաձեռնությունների» միջոցառումներում կմասնակցեն քաղաքացիական հասարակության 2500 ներկայացուցիչներ ամբողջ Վրաստանից:
Նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի զարգացման և տնտեսական համագործակցության Դաշնային նախարարության կողմից:
Կոնտակտային տվյալներ:
Գիորգի Անդղուլաձե – «Դեմոկրատ Մեսխերի միության» գործադիր տնօրեն
+995551 54 02 91 / gandguladze@gmail.com
Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն
https://www.facebook.com/CSSIGE/