Չինաստանում վրացական սփյուռքի ներկայացուցիչները բարեգործական ակցիա են անցկացրել՝ Վրաստանին ուղղված մարդասիրական օգնություն հավաքելու համար: Այս մասին հաղորդում են Չինաստանում Վրաստանի դեսպանությունից:
Վրաստանի բարեկամները սփյուռքում օգնել են ձեռք բերել 11 հազար դիմակ, 7 հազար զույգ ձեռնոց, 200 զույգ ակնոց, 50 հեռակառավարման ջերմաչափ, ինչպես նաև 200 տուփ բժշկական հեղուկ:
«Ուժը միասնության մեջ է» կոչվող ակցիայի նախաձեռնողը Ալբերտ Սանաիան էր: Ապրիլի 15-ին նա հավաքված պաշտպանիչ միջոցները հանձնել էր Չինաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Կալանդիային: Իր հերթին, դիվանագիտական առաքելությունը խոստանում է ապահովել ապրանքների փոխադրումը Թբիլիսի:
«Դեսպանատունը շնորհակալություն է հայտնում բարեգործական միջոցառման կազմակերպիչներին, Չինաստանում վրացական սփյուռքի ներկայացուցիչներին և չինացի մեր ընկերներին՝ այս գլոբալ մարտահրավերի ընթացքում մեր երկրին աջակցելու համար», – ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 394 հաստատված դեպք, այդ թվում՝ չորս հիվանդ մահացել է, 86 մարդ ապաքինվել: