Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, վերջին 24 ժամում բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 101 դեպք:

Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա աշխատանքը Վրաստանի կառավարության կողմից արտակարգ դրության շրջանակներում միջոցների խստացման մասին կայացված որոշման պահանջները կատարելու և պարետային ժամի շրջանակներում գործող սահմանափակումները խախտող անձանց բացահայտելու ուղղությամբ:

Ոստիկանությունը մայիսի 18-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 19-ի առավոտյան 06:00-ն, պարետային ժամի խախտման համար տուգանել է 92 քաղաքացու:

Ուղևորների փոխադրման և ավտոմեքենայով տեղաշարժման կարգի խախտման փաստով տուգանվել է 8 մարդ:

«Ոստիկանությունը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին շարունակում է նաև ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների խիստ հսկողությունը:

Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, ենթարկվել արտակարգ դրության սահմանափակումներին, հակառակ դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:

Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ պարտավոր է, պաշտպանել արտակարգ ռեժիմը և ենթարկվել հանրային առողջապահության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ:

Արտակարգ դրության ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձի տուգանում 3000 լարիի, իսկ իրավաբանական անձի տուգանում՝ 15 000 լարիի չափով: