Radisson հյուրանոցում մարտի 21-ին տեղի ունեցավ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության թափանցիկությունը և բարեխղճությունը բարելավելու նախագծի վերաբերյալ հանրային քննարկում:
Հանդիպմանը ներկա էին Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մատկավան և նախարարի խորհրդական Էկա Սեփաշվիլին: Հանդիպման նպատակն է քննարկել դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև ոչ պետական և միջազգային կազմակերպությունների խորհրդատվությունները և առաջարկությունները, մինչ նրանց վերջնական ընդունումը:
Այս ռազմավարության առաջին փուլն իր մեջ ներառում է 4 առաջնահերթ ուղղություններ՝ բարելավել առկա մեխանիզմները բարձրացնելու համար նախարարության թափանցիկությունը և էթիկան, բարձրացնել հանրային մասնակցությունը և թափանցիկությունը, բարելավելով մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը, ինչպես նաև ներքին ֆինանսական հսկողության և մոնիտորինգի համակարգի կատարալագործումը:
Ծրագիրն իրականացվում է Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ժողովրդավարական կառավարման նախաձեռնությամբ (Good Governance Initiative – GGI): Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը, իրենց նպատակն է նախարարության համակարգի թափանցիկության և բարեխղճության բարելավումը:
Լուսինե Աստոյան