Սկսվում է վրացական գինու արտահանումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան մարզ, որի բնակչությունը կազմում է 70 միլիոն: Այս մասին հայտարարել է գինու Ազգային գործակալության նախագահ Գիորգի Սամանիշվիլին, Չինաստան գործնական այցի ավարտից հետո:
Գիորգի Սամանիշվիլին Չանշեում, Հունան նահանգի վարչական մայրաքաղաքի կենտրոնում առևտրի կենտրոնի բացման պաշտոնական հյուրն էր: Այս կենտրոնում ներկայացված է նաև վրացական գինին:
«Չանշեում, Հունան նահանգի վարչական մայրաքաղաքում, որի բնակչությունը 70 մլն մարդ է, բացվեց իր մեծությամբ երրորդ առևտրի կենտրոնը Չինաստանում, որտեղ նույնպես ներկայացված է վրացական գինին: Չանշեում, այցի շրջանակներում, մենք հանդիպել ենք նահանգի փոխնահանգապետի հետ, ինչպես նաև առևտրի կենտրոնի առևտրային տնօրենի հետ: Քննարկվել է վրացական գինու հեռանկարները նշված նահանգում: Հունան նահանգի ներկայացուցիչները հետաքրքրված են վրացական գինու ներմուծմամբ, և այդ նպատակով հաջորդ տարվա սկզբին կժամանեն այցով Վրաստան», – նշեց Գիորգի Սամանիշվիլին:
Գինու Ազգային գործակալության նախագահի Չինաստան կատարած այցի շրջանակներում գինու կենտրոնում (բորսայում), որը գտնվում է Շանհայի ազատ առևտրի գոտում բացվել է վրացական գինու տարածք, որտեղ ներկա պահին ներկայացված է տասը վրացական գինու ընկերությունների արտադրանքը:
Ըստ Գիորգի Սամանիշվիլիի հայտարարության, նախատեսվում են միջոցառումներ, որպեսզի այս կենտրոնում հետագայում ներկայացվեն էլ ավելի շատ վրացական գինու տեսակներ:
«Շանհայի Գինու փոխանակման Ազատ առևտրի գոտին գինու պրոֆեսիոնալ դիլեր կազմակերպությունն է աշխարհում և վրացական գինու ներկայացումը այստեղ կարևոր է ինչպես հեղինակության և կոնկրետ արդյունքների, մասնավորապես Չինաստանում վրացական գինու վաճառքի աճի առումով», – նշեց Գիորգի Սամանիշվիլին: