Կառավարության վարչակազմը պարզաբանում է, որ չնայած երեք անձից ավել հավաքի արգելքի վերացմանը, ուժի մեջ է մնում 10 հուգուց ավել մարդկանց հավաքի սահմանափակումը:
«Ինչպես հայտնի է, Վրաստանի կառավարության որոշմամբ, մայիսի 18-ից, երկուշաբթի օրվանից բացվելու են գեղեցկության սրահներն ու էսթետիկ բժշկական կենտրոնները, ինչպես նաև կվերացվի այն սահմանափակումը, ըստ որի արգելվում էր հանրային տարածքներում երեք անձից ավել մարդկանց հավաքը: Չնայած այս արգելքի վերացմանը, ուժի մեջ է մնում 10 անձից ավել մարդկանց հավաքի արգելքը:
Բացի այդ, ուժի մեջ է մնում ավտոտրանսպորտային միջոցներով տեղաշարժման սահմանված արգելքը, կոնկրետ, արգելվում է ավտոտրանսպորտային միջոցում երեք անձից ավել (ներառյալ վարորդը) գտնվելը: Ուղևորները պետք է նստած լինեն մեքենայի հետևի նստատեղերին: Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօր մայիսի 14-ին բացվել են Ռուսթավին և Գարդաբանին, իսկ մայիսի 18-ին բացվելու է Մառնեուլին», – պարզաբանում են կառավարությունից: