Տնտեսություն 18 Օգոստոսի, 2015 • Ալյուրն ու հացը Վրաստանում չեն թանկանա

Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան այսօրվա դրությամբ հացի գնի թանկացման պատճառ չի տեսնում: Այս մասին նախարարը հայտարարել է այսօր նախարարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Վերջին ժամանակներս Վրաստանում սկսել են խոսել հացի գնի հնարավոր թանկացման մասին, ինչը գյուղատնտեսության նախարարի խոսքով անտրամաբանական է:
,,Երկրում ցորենի պահուստները ավելի քան բավարար են: Վրաստանում հացահատիկի բերքը շատ բարձր է: Կարող է այն միանշանակորեն սննդային նշանակության չլինի, բայց խառնելու տեսանկյունից ընդունելի որակի է: Ըստ այդմ էլ չկա ալյուրի թանկացման տրամաբանություն և համապատասխանաբար հացի թանկացմանն էլ’’, — հայտարարել է Դանելիան:

Էդիտա Բադասյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝