Սամցխե-Ջավախքի նախկին Շրջանային դատախազ Մալխազ Կապանաձեն նշանակվել է Թբիլիսիի դատախազ, իսկ տարածաշրջանում օրենքների հստակ կատարման վերահսկողությունը իրականացնող գլխավոր դեմքը դարձավ նախկին Վակե-Սաբուրթալոյի մարզային դատախազ Շոթա Ռիժամաձեն:
Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ներքին կադրային փոփոխությունների շրջանակներում կատարել է որոշ փոփոխություններ:
Կադրային այս փոփոխությունների մասին դատախազության կայքը հաղորդել է փետրվարի 22-ին: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կադրային փոփոխությունները պայմանավորված են բարձրացնելու գործակալության աշխատանքի արդյունավետությունը: Մինչդեռ, լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, որ փոփոխությունները կապված են չբացահայտված գործերի հետ:
Այդ փոփոխությունների շրջանակներում Վրաստանի այլ շրջաններում նշանակվել են նոր դատախազներ: Այսպիսով, Նաթիա Սոնուլաշվիլին դարձավ Աջարիայի նոր դատախազ: Այս պաշտոնում նա փոխարինեց Լևան Պաքսաշվիլին, ով դարձավ Կախեթիի շրջանի դատախազ:
Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի շրջանային դատախազ է նշանակվել Ավթանդիլ Քոչլամազաշվիլին, ով այս պաշտոնում փոխարինեց Շոթա Տղեշելաշվիլիին: Տղեշելաշվիլին, գլխավոր դատախազի որոշմամբ, դարձավ Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազ:
Դատախազության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, Սամցխե-Ջավախքի նոր մարզային դատախազ Շոթա Ռիժամաձեն ծնվել է 1984 թվականին: 2006 թ. ավարտել է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նա սկսել է իր կարիերան 2007 թվականին որպես Իսանի-Սամգորի շրջանի դատախազության մասնագետ:
2009-2014 թթ. աշխատել է տարբեր պաշտոններում ինչպես շրջաններում, այնպես էլ գլխավոր դատախազությունում: Նա եղել է Բաթումի շրջանային դատախազ, Քվեմո Քարթլիի շրջանային դատախազության քննչական բաժնի պետ: 2014-2016թթ.-ին եղել է գլխավոր դատախազության դատավարական և քննչական բաժնի պետի տեղակալ, ինչպես նաև պաշտպանության նախարարությունում՝ պատիժների և պրոբացիայի կատարման գծով: