Ըստ Ազգային բանկի 2017 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին գումարային փոխանցումները կազմել են $ 290 մլն: 2016 թ.-ի հետ համեմատ ցուցանիշն աճել է 19%-ով:

Գումարային փոխանցումների հիմնական աղբյուրը համարվում են Վրաստանից ներգաղթածների ուղարկած գումարները: Համապատասխանաբար երկրների գումարային փոխանցումների վարկանիշում առաջատար են այն երկրները, որտեղ ապրում են ավելի շատ ներգաղթյալներ: Փոխանցումների ցուցակում առաջին տեղում է Ռուսաստանը, որտեղից փոխանցվել $ 95 մլն հունվար-մարտ ամիսներին, երկրորդ տեղում է ԱՄՆ՝ $ 31 մլն:

Ռուսաստան՝ $ 95 մլն, աճը նախորդ տարվա համեմատ 21%
ԱՄՆ՝ $ 31,4 մլն, աճը նախորդ տարվա համեմատ 17%
Հունաստան՝ $ 30,9 մլն, աճը նախորդ տարվա համեմատ 13%
Իտալիա՝ $ 30,6 մլն, աճը նախորդ տարվա համեմատ 8%
Թուրքիա՝ $ 23 մլն, աճը նախորդ տարվա համեմատ 28%
Իսրայել՝ $ 22,5 մլն, աճը նախորդ տարվա համեմատ 49%
Իսպանիա՝ $ 7.2 մլն, աճը նախորդ տարվա համեմատ 5%
Գերմանիա՝ $ 7 մլն, աճը նախորդ տարվա համեմատ 1%
Ուկրաինա՝ $ 5.6 մլն, աճը նախորդ տարվա համեմատ 21%
Ադրբեջան՝ $ 3,7 մլն, աճը նախորդ տարվա համեմատ 32%

Լուսինե Աստոյան