Մայիսի 14-ին կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել Վրաստանում: Այս մասին հայտնել է վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստի ժամանակ:
Նրա խոսքերով, մահացել է 81 տարեկան մի կին, ծնված 1939 թվականին:
«Այսօրվա տվյալներով, կարելի է ասել, որ համաճարակաբանական իրավիճակը երկրում կայունանում է: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, իրավիճակը հարաբերականորեն կայունանում է և վերահսկելի է: Այսօր մենք ունենք վարակի 5 նոր դեպք, 11-ն ապաքինվել է, և, ցավոք, այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մենք ունենք ևս մեկ մահվան դեպք: Այս ցավալի փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ համաճարակի և վարակի հաջող վերահսկողությունը չի նշանակում, որ մենք պետք է վերջնական եզրահանգումներ անենք: Սա երկարատև գործընթաց է, և, ըստ երևույթին, այս վիրուսը մեզ հետ դեռ երկար կմնա», – ասել է Գախարիան:
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համապատասխան երկրում կորնավիրուսային հիվանդությունից մահացել է 12 մարդ: