Իաշվիլիի անվան Մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն և մունիզացիայի տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն հայտնել է, որ Վրաստանում աճել է երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման և հոսպիտալացման մակարդակը:

Նրա խոսքով, ներկայումս հանրապետությունում վարակման յուրաքանչյուր 100 դեպքից 20-ը երեխաների շրջանում է, իսկ վարակված 100 երեխայից 9-ը հոսպիտալացման կարիք ունի։

Այս մասին Չխաիձեն հայտարարել է այսօր՝ նոյեմբերի 18-ին, ճեպազրույցի ժամանակ։ Նա ասել է, որ այս ֆոնին շատ կարևոր է պատվաստումների մակարդակի բարձրացումը, այդ թվում՝ 12-ից 15 տարեկան երեխաների շրջանում։

Չխաիձեի խոսքով՝ Վրաստանում ութ երեխա է մահացել կորոնավիրուսի պատճառով, ուստի ճիշտ չէ ասել, որ երեխաները կարող են հեշտությամբ հաղթահարել վարակը։

«12-ից 15 տարեկան երեխաների պատվաստման գործընթացը սկսվել է մի քանի օր առաջ։ Թվերն ամեն օր աճում են։ Մեր կլինիկայի օրինակով կարող եմ ասել, որ եթե առաջին երկու օրերին պատվաստված մի երեխա է եկել, ապա երեկ 8 երեխա է պատվաստվել, ինչը շատ կարևոր է։ Կարևոր է նաև, որ այս մարդկանց հետևում կանգնած են պատվաստված ծնողները»,- ասել է Չխաիձեն։

Նրա խոսքով, 12-ից 15 տարեկան երեխաների պատվաստումը մեծահասակների մոտ 20-25%-ով նվազեցնում է վարակվածության և հոսպիտալացման մակարդակը։