Ախալքալաքի բնակիչները, ովքեր վերջին 2 շաբաթվա ընթացքում հանգստացել են Աջարիայում, կարող են անվճար Covid-19 թեստ հանձնել Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնում: Ավելի քան 10 մարդ արդեն PCR թեստ է հանձնել:

Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի, ավելի քան 10 մարդ արդեն օգտվել է առիթից՝ հանձնելով անվճար ՊՇՌ թեստ: Հետազոտվածներից ոչ ոքի մոտ կորոնավարակ չի հաստատվել:

Ախալքալաքի բնակիչները, ովքեր վերջին 2 շաբաթվա ընթացքում հանգստանում էին Սև ծովի ափին, պետք է դիմեն Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոն՝ PCR թեստ հանձնելու համար: Անվճար թեստ հանձնելու հնարավորությունն առաջացավ, որովհետև COVID-19-ի դեպքերն ավելի հաճախակի դարձան Աջարիայում: Թեստն անվճար կարելի է հանձնել Ախալքալաքի ՀԱԿ-ում։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Ախալքալաքում կորոնավիրուսով վարակվածներ դեռ չկան, չնայած այն լուրերին, որ շտապօգնության բժիշկները հատուկ հանդերձանքով մտել են Ախալքալաքի բնակիչներից մեկի տուն: