Այսօր, մայիսի 13-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Տեղեկատվությունը թարմացվել է կառավարության ստեղծած հատուկ կայքում՝ stopcov.ge:
Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Վրաստանում կորոնավիրուսային լաբորատոր հաստատված դեպքերի քանակը կազմում է 647: Ապաքինվել է ևս 23 պացիենտ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 372:
Արտասահմանում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով հայրենիք է վերադարձել:
Կորոնավիրուսային հիվանդությունից Վրաստանում 11 մարդ է մահացել:
Կարանտինում է գտնվում 4373 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 386: