Հայաստանում մարտի 31-ին կատարվել է 2 063 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 55 հիվանդ, արձանագրվել է մահվան 4 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 540 դեպք, որոնցից 410 042 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 205 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 616 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 677 է:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 293 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 977 286 թեստավորում: