Մեր քաղաքացիների պատասխանատվության բարձր զգացումը COVID-19 համաճարակի դեմ պայքարում անգնահատելի է, – այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գրառում է արել Twitter-ում:

Վարչապետը նաև կիսվել է Washington Post-ի հոդվածով, որում ասվում է, որ «մինչ կորոնավիրուսը մոլեգնում է հարևան Ռուսաստանում, Վրաստանը հանգստության կղզի է»:

«Մեր քաղաքացիների պատասխանատվության բարձր զգացումը, կառավարության արագ գործողությունները և մեր գործընկերների աջակցությունը COVID-19 համաճարակի դեմ պայքարին անգնահատելի է», – գրում է Գախարիան: