Ախալքալաքի շրջանային վարչության դահլիճում Վրաստանի Կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին և նախարարության այլ ներկայացուցիչներ պատասխանեցին տարածաշրջանների դպրոցների ուսուցիչների հարցերին:
Հանդիպման սկզբում ներկաներին հուզող հարցերին պատասխանեց Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն, ապա գնաց ներկա գտնվելու է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքի նոր հանրակացարանի բացման արարողությանը, թողնելով իր աշխատակազմին` պատասխանելու ուսուցիչների հարցերին:
Հանդիպումն անցկացվում էր վրաց լեզվով: Այդ իսկ պատճառով հայկական դպրոցների ուսուցիչներն ու տնօրենները պասիվ էին և լռում էին իրենց հուզող հարցերի շուրջ: Ուսուցիչներից մեկի դժգոհությունից հետո, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է խոսվում հանդիպման ժամանակ, սկսեցին մասամբ թարգմանել:
Փոխնախարար Լիա Գիգաուրին հայտարարեց է, որ ուսուցիչները պետք է տիրապետեն վրացերենին այնպես, որ նրանք կարողանան օգտագործել աղբյուրները, որոնք անհրաժեշտ են ուսումնական թեմաների համար, որ բոլոր աշակերտները՝ և հայերը, և վրացիները լինեն հավասար պայմաններում:
Չնայած նրան, որ հայոց դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները կարողացան հարցեր տալ թարգմանչի միջոցով, բայց միևնունն է ակտիվ էին վրաց դպրոցների ուսուցիչները:
Ուսուցիչները հիմնականում հետաքրքրված էին ֆասիլիտատորների օգնությամբ ուսուցիչների վերապատրաստման հարցերով, երբ կարող են նրանք հանձնել քննությունները, երբ է վերջնաժամկետը և այլն: Բացի այդ տրվեց հարց` հայոց լեզուն և գրականություն առարկան ընդգրկելու քննության առարկաների ցուցակում: Փոխնախարարն պատասխանեց, որ դպրոցն ինքն իրավունք ունի մտցնելու քննական առարկաների ցուցակի մեջ:
Հարցեր հնչեցին գյուղական դպրոցների վերանորոգման մասին: Այս և բազմաթիվ այլ հարցերի մասին փոխնախարարը ուսուցիչներին առաջարկեց գրավոր ներկայացնել խնդիրը և փոխանցել տեղեկատվությունը նախարարությանը հետագա քննարկման համար:
Շուշան Շիրինյան