Հունիսին Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 143.6 մլն դոլար, ինչը 6.3%-ով գերազանցում է 2018 թվականի հունիսի ցուցանիշը:
Ինչպես հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Ազգային բանկի տվյալներով, ամենաշատ գումարը՝ 34.78 մլն. դոլար Վրաստան է փոխանցվել Ռուսաստանից, սակայն նախորդ տարվա հունիսի համեմատ Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալը նվազել է 11 տոկոսով:
Եվրամիության երկրներից դրամական փոխանցումների ծավալը հունիսին ավելացել է 25 տոկոսով:
19.3 միլիոն դոլար Վրաստան է փոխանցվել Իտալիայից (+23.99 տոկոս), 17 միլիոն դոլար՝ Հունաստանից (+23.06 տոկոս), 15.29 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ից (+7.53 տոկոս), 13.39 միլիոն դոլար՝ Իսրայելից (+0.67 տոկոս):
Բացի դրանից, հունիսին Վրաստանից 17,5 մլն դոլար է փոխանցվել, ինչը 2,2%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: