Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է Թբիլիսոբա ավանդական տոնի նախապատրաստությունը, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին և 2-ին։
Թբիլիսոբայի օրերին մայրաքաղաքի պատմական կենտրոնի՝ Օրբելիանիի, Գուդիաշվիլիի հրապարակներում, Լեգվտախևի և Ռիկղեի այգում, հատուկ զարդարված տարածքներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, համերգներ և տոնավաճառներ։
Տոնի անցկացման համար Թբիլիսիի քաղաքապետարանը 3 050 000 լարի է հատկացրել:
«Թբիլիսիի քաղաքապետարանը Թբիլիսիի տոնը նշելու և մայրաքաղաքում տոնական տրամադրություն ստեղծելու համար նախատեսում է իրականացնել տարբեր միջոցառումներ, որոնք կլինեն բավականին մասշտաբային ու բազմազան։ 2022 թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին վերանորոգված Օրբելիանիի, Գուդիաշվիլիի հրապարակներում, Լեղվթախևիում և Ռիկղեի այգում հատուկ կազմակերպված տարածքներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ և համերգներ, որոնք նախատեսված են հաշվի առնելով բոլոր տարիքային կատեգորիաները»,- նշված է Պետական գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
«Թբիլիսոբա 2022»-ը հանդիսավոր համերգով կավարտվի հոկտեմբերի 2-ին Եվրոպայի հրապարակում՝ թեմատիկ զարդարված բեմում: