ՄԱԿ-ը Վրաստանին հատկացնում է 1 միլիոն դոլար՝ COVID-19 համավարակին արձագանքելու համար: Այս մասին «Ինտերպրեսնյուս»-ին տեղեկացրել են ՄԱԿ-ի Վրաստանի ներկայացուցչությունից:
Ըստ նրանց տեղեկությունների, Վրաստանը առաջին 46 երկրների շարքում է, որը կկարողանա օգտագործել COVID-19-ի դեմ (կորոնավիրուս) արձագանքման համար վստահության հիմնադրամի ֆինանսավորումը՝ բնակչության առավել խոցելի խմբերին համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական ցնցումներից պաշտպանելու նպատակով:
Վերոհիշյալ հիմնադրամը ստեղծվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի կողմից՝ 2020 թվականի մարտի 31-ին: Դրա նպատակն է օգնել երկրներին հաղթահարել առողջապահական ճգնաժամը և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները:
«Այսօր COVID-19 համավարակի դեմ պայքարի հետքերով ամենագլխավոր նպատակն է քաղաքացիների կյանքը փրկելը, վիրուսի տարածումը դադարեցնելը, ինչպես նաև COVID-19-ի հետևանքով առաջացած տնտեսական հետևանքների հաղթահարումը և կայուն և անդառնալի տնտեսական վերականգնումը: Մենք բարձր ենք գնահատում բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը՝ գլոբալ համավարակի հաղթահարումը և հետճգնաժամային շրջանը խթանելու առումով», – հայտարարել է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին: