Առաջին դասարանցիների գրանցման երկրորդ փուլը մայիսի 11-ից մինչև հունիսի 1-ն է, իսկ փաստաթղթերի տրամադրման վերջնաժամկետը մայիսի 11-ից մինչև հունիսի 5-ը:
Այս փուլում կգրանցվեն այն երեխաները, որոնց եղբայրները կամ քույրերը հաճախում են տվյալ դպրոց, ծնողը կոնկրետ այդ դպրոցի աշխատակից է, կամ եթե առաջին դասարան է հաճախում երկու և ավելի երեխա մեկ ընտանիքից:
Գրանցումն իրականացվում է պետական դպրոցներում, ծնողների դիմումի հիման վրա: Փաստաթղթերի չտրամադրման դեպքում նախատեսված ժամկետներն ավտոմատ կչեղարկվեն: