Ուսանողական նույնականացման քարտը սովորական քաղաքացու նույնականացման քարտից տարբերվում է նրանով, որ ID քարտի վրա վրացերեն և անգլերեն լեզուներով գրված է «ուսանող» բառը, որի առկայության դեպքում ուսանողը տարբեր ծառայություններից կարող է օգտվել զեղչված գներով:

Դա կլինի երկաթուղի, կինոթատրոնի տոմս, վարորդական իրավունքի տեսական քննություն, ճոպանուղի և այլն:

Ուսանողը ուսանողական նույնականացման քարտ կարող է ստանալ այն դեպքում, եթե գրանցված է որպես մասնավոր կամ պետական ​​համալսարանի ուսանող:

Ուսանողի նույնականացման քարտ ստանալու համար ուսանողը համալսարանում գրանցվելուց և Կրթության նախարարության տվյալների բազայում հայտնվելուց հետո պետք է դիմի արդարադատության տուն և համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, որից հետո կարող է ստանալ այն:

Արդարադատության նախարարությունից JNEWS-ին հայտնեցին, որ ուսանողն արդեն ունեցած ID քարտը կարող է ներկայացնել արդարադատության տուն, որտեղ յոթ աշխատանքային օրվա ընթացքում կավելացնեն «ուսանող» գրությունը: Այս ծառայությունը բացառապես անվճար է:

Իսկ, եթե ​​անձը մինչև ուսանող դառնալը ID քարտ չի ունեցել, ապա կարող է պարզապես ստանալ ուսանողական ID քարտ, այս դեպքում արդեն վճարելով 50 լարի, 60-ի փոխարեն: